2025 թվականի մարտի 30-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընտրողների թիվը կազմում է 112160 անձ։ Սակայն որքան կլինեն ընտրություններին մասնակիցող քաղաքացիների թիվը, դիտարկենք նախորդ երկու ՏԻՄ ընտրությունների տվյալներով։
- 2021 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գյումրիում ընտրողների թիվը 109453 անձ էր, ընտրություններին մասնակցեցին 26468 անձ, այսինքն 24,1 տոկոսը։
- 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գյումրիում ընտրողների թիվը 125983 անձ էր, ընտրություններին մասնակցեցին 45670 անձ, այսինքն 36,2 տոկոսը։
2025 թվականի ըստ մասնակից թեկնածուների ներուժի նմանություն ունեն 2016 թվականի ընտրություններին․ ակնկալվում է, որ մասնակիցների թիվը կկազմի շուրջ 35 տոկոս (ընտրելու իրավունք ունեցող անձանց թվի հաշվով)։ Մեր կանխատեսմամբ ընտրություններին կմասնակցեն մոտ 40000 քաղաքացի։



















